Jump to content

Արթուր Նիկողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նիկողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Նիկողոսյան
Ծնվել էհունվարի 9, 1941(1941-01-09) (83 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունաստղաֆիզիկոս և դասախոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, Երևանի պետական համալսարան և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ (1964) և ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան (1969)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1986)
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ

Արթուր Գարեգինի Նիկողոսյան (հունվարի 9, 1941(1941-01-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աստղաֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1986)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1959-1964 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, 1966-1969 թվականներին եղել է Բյուրականի աստղադիտարանի ասպիրանտ։ 1986 թվականին Լենինգրադի պետական համալսարանում պաշտպանել է «Սպեկտրալ գծերի առաջացումը ըստ հաճախականությունների և ուղղությունների վերաբաշխման ընդհանուր օրենքների դեպքում», դոկտորական թեզը։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1965-1966 և 1969-1974 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող, 1974-1983 թվականներին՝ ավագ գիտաշխատող, 1987-2006 թվականներին՝ առաջատար գիտաշխատող, 2006 թվականից՝ գլխավոր գիտաշխատող։ 1965-1994 թվականներին, համատեղությամբ դասավանդել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ամբիոնում։ 2006 թվականից՝ ԵՊՀ ավագ դասախոս։ «Աստղաֆիզիկա» միջազգային գիտական հանդեսի խմբագրի տեղակալն է, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի «Աստղագիտություն» մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալը[1]։ Միջազգային աստղագիտական միության անդամ է, Եվրոպական աստղագիտական միության անդամ[2]։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են գազային միգամածությունների ֆիզիկային, ճառագայթման տեղափոխման ոչ գծային խնդիրների լուծմանը և ոչ կոհերենտ ցրման տեսության մաթեմատիկական ապարատի ստեղծմանը, աստղային մթնոլորտներում բռնկումային երևույթների ֆիզիկային։

Անանիա Շիրակացու մեդալ, 2011

  • Տեսական աստղաֆիզիկայի խնդիրների ժողովածու | էդիտ պրինտ, Երևան, 2013, 63 էջ
  • A star called the Sun | "Bnaget", 2012, 1, 44-52

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Արթուր Նիկողոսյանի կենսագրությունը ԵՊՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.